Արմեն Աշոտյան. Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել
08.12.2020 | 21:24
Քոչարյան Անդրանիկն այսօր ԱԺ-ում առաջարկել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Անթասիբ, անհայրենիք հողատուներ», գրել է նա։
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...